Դեպի երկինք
Տեսնես
այնտեղ`
երկնքում,
ամպերը
ի՞նչ
են
խոսում:
Եվ
ինչու՞
են
հանկարծակի
նրանք
վարդագունում,
գեղեցկանում,
գերում
ինձ
ու
ցույց
տալիս,
թե
որքան
ներքևում
եմ
ես
գտնվում:
Ես
ուզում
եմ
մոտենալ
նրանց,
փարվել
բամբակե
փափկությանն
ու
ինձ
երջանիկ
զգալ:
Բոլորից
անկախ,
բոլորից
հեռու
ու
իմաստուն:
Ինչու՞
են
ամպերն
այսքան
հեռու,
գեղեցիկ…
Մեքենան
սլանում
էր
հարթ
ճանապարհներով,
թվում
էր,
թե
ուր
որ
է
կհասնեմ
նրանց
վարդագույնին,
սակայն
որքան
ես
մոտենում
էի,
այնքան
նրանք
անհասանելի
էին
դառնում:
Ես
ուզում
էի
կանգնեցնել
մեքենան,
իջնել
ու
ցած
նետվել
կամրջից,
որպեսզի
ջրի
կլորացող
գծերը
գրավեն
նրանց
ուշադրությունը,
նրանք
գոնե
տեսնեն
ինձ,
գեթ
մի
վայրկյան
տեսնեն,
նկատեն:
Ես
հավատում
եմ,
որ
այնտեղ`
երկնքում,
ամեն
ինչ
այնքան
վեհ
է,
իսկ
ես
ուզում
եմ
թռչել,
ես
թևեր
եմ
ուզում,
ես
ուզում
եմ
ճայանալ,
վեր-վեր բարձրանալ
ու
խեղդվել
երկնքի
վերին
մակարդակների
ճնշող
օդից:
Ես
ուզում
եմ
միայնակ
լինել
ամպերի
վարդագույնի
հետ,
ինքս
դառնալ
մի
վարդագույն,
մի
գեղեցիկ
գույն,
թեկուզ
սպիտակ,
սակայն
արդյո՞ք
ես
արժանի
եմ
սպիտակ
լինել:
Իսկ
ուզում
ե՞մ…
Մենք
այս
աշխարհ
ենք
գալիս
նրա
սպիտակը
սևացնելու`
գունավոր
սևացնելու
համար:
Մեր
սպիտակը
չի
հիշվելու,
կհիշվի
մեր
գունավոր
սևը,
ախ,
ես
դեռ
ներկեր
եմ
փնտրում
իմ
սևը
ստեղծելու
համար:
Իսկ
գուցե
արդեն
գտե՞լ
եմ…
Գուցե
հենց
այս
պահին
էլ
ստեղծում
եմ
ներկում
եմ
ինձ
բաժին
ընկած
սպիտակը…
Մեծամտանում
եմ
:)
Tags:
Է
4 մեկնաբանություն
Es arjin postn er,vorr indz dur chekav............sovorel enq shaaaaaaaaaaaaat zgacmunqin,es mi tesak eterayin er,saar@.............chgitem,guce sxal em..........
ReplyDeleteՄիշտ չեմ կարող զգացմունքներովս կիսվել, լինում է, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ եմ զգում... Իսկ զգացմունքները թղթին փոխանցելն այնքան վտանգավոր է, պետք է զգույշ լինել :)
ReplyDeleteIsk kaseq inchu e vtangavor.........dranic duq voch shahum eq vochel korcnum.........
ReplyDeleteAnkexc asac es koxm em tetev aprelun u misht jptalun. Inchpes asum en jpta, ayn jamanak erb bolor@ spasum en arcunqnerit kargaxosov em arajnordvum,bayc.........ays grarum@ vorpes uxaki stexcagorcutyun shat havaneci:
ReplyDelete