Ինձ ո՞վ կասի
Ինձ ո՞վ կների
սեփական
սխալներիս
համար:
Ինձ
ո՞վ
հետ
կպահի
նոր
սխալներից,
սպասված
սխալներից,
անխուսափելի,
կարոտած,
պատկերացրած,
երազած
սխալներից:
Ի՞նչ
անեմ,
երբ
ամեն
ինչ
անում
եմ,
որպեսզի
հասնեմ
սխալներիս:
Ու՞ր
գնամ,
երբ
ինչպիսի
ուղի
էլ
ընտրեմ,
գնալու
եմ
դեպի
սխալներս:
Սխալ…
Ինձ
ո՞վ
կասի,
թե
ով
է
որոշում
սխալն
ու
ճիշտը:
Ինձ
ո՞վ
կսովորեցնի
չվախենալ
խոստովանել,
որ
ես
սիրում
եմ
այն,
ինչ
սխալվում
եմ:
Ո՞վ
ասաց,
որ
այն,
ինչ
սխալ
եմ
համարում,
իրականում
ճիշտը
չէ:
Ո՞վ
կասի,
թե
ինչպես
դուրս
գամ
այս
լաբիրինթոսից,
որ
ինքս
եմ
ինձ
հորինել
ու
ինքնատանջվում`
ճշտի
ու
սխալի
հազարամյակների
պայքարում:
Ես
չեմ
սիրում
ճիշտը,
այն
շատ
ծանր
է,
թեև
սխալն
էլ,
թվացյալ
սխալն
էլ,
թեթև
բեռ
չէ:
Ես
չեմ
ուզում,
որ
ճիշտը
կամ
սխալը
ինձ
բեռ
լինեն,
ես
ուզում
եմ
ազատ
շունչ
քաշել,
ես
ուզում
եմ
թռչել…
Tags:
Է
5 մեկնաբանություն
Qez shat em sirum, im anushik MARI
ReplyDelete:*
ReplyDeleteMari uzum em qez mi ban uxarkel, bayc aynpes vor menak du kardas..inchpes karox em menak qez uxarkel?
ReplyDeletehovmari@hotmail.com
ReplyDeleteshat hianali, ev shat zgatsmnkain e vstah kendani zgatsmunk aprats shateri em hoginerum.Sireli Mari es shat ko grarumneri het ugaki aprum em.du el apres.
ReplyDelete