Ինձ ո՞վ կասի

Ինձ ո՞վ կների սեփական սխալներիս համար: Ինձ ո՞վ հետ կպահի նոր սխալներից, սպասված սխալներից, անխուսափելի, կարոտած, պատկերացրած, երազած սխալներից: Ի՞նչ անեմ, երբ ամեն ինչ անում եմ, որպեսզի հասնեմ սխալներիս: Ու՞ր գնամ, երբ ինչպիսի ուղի էլ ընտրեմ, գնալու եմ դեպի սխալներս: ՍխալԻնձ ո՞վ կասի, թե ով է որոշում սխալն ու ճիշտը: Ինձ ո՞վ կսովորեցնի չվախենալ խոստովանել, որ ես սիրում եմ այն, ինչ սխալվում եմ: Ո՞վ ասաց, որ այն, ինչ սխալ եմ համարում, իրականում ճիշտը չէ: Ո՞վ կասի, թե ինչպես դուրս գամ այս լաբիրինթոսից, որ ինքս եմ ինձ հորինել ու ինքնատանջվում` ճշտի ու սխալի հազարամյակների պայքարում: Ես չեմ սիրում ճիշտը, այն շատ ծանր է, թեև սխալն էլ, թվացյալ սխալն էլ, թեթև բեռ չէ: Ես չեմ ուզում, որ ճիշտը կամ սխալը ինձ բեռ լինեն, ես ուզում եմ ազատ շունչ քաշել, ես ուզում եմ թռչել

Tags:

Share:

5 մեկնաբանություն

  1. Qez shat em sirum, im anushik MARI

    ReplyDelete
  2. Mari uzum em qez mi ban uxarkel, bayc aynpes vor menak du kardas..inchpes karox em menak qez uxarkel?

    ReplyDelete
  3. shat hianali, ev shat zgatsmnkain e vstah kendani zgatsmunk aprats shateri em hoginerum.Sireli Mari es shat ko grarumneri het ugaki aprum em.du el apres.

    ReplyDelete