Դեպի երկինք

Տեսնես այնտեղ` երկնքում, ամպերը ի՞նչ են խոսում: Եվ ինչու՞ են հանկարծակի նրանք վարդագունում, գեղեցկանում, գերում ինձ ու ցույց տալիս, թե որքան ներքևում եմ ես գտնվում: Ես ուզում եմ մոտենալ նրանց, փարվել բամբակե փափկությանն ու ինձ երջանիկ զգալ: Բոլորից անկախ, բոլորից հեռու ու իմաստուն: Ինչու՞ են ամպերն այսքան հեռու, գեղեցիկՄեքենան սլանում էր հարթ ճանապարհներով, թվում էր, թե ուր որ է կհասնեմ նրանց վարդագույնին, սակայն որքան ես մոտենում էի, այնքան նրանք անհասանելի էին դառնում: Ես ուզում էի կանգնեցնել մեքենան, իջնել ու ցած նետվել կամրջից, որպեսզի ջրի կլորացող գծերը գրավեն նրանց ուշադրությունը, նրանք գոնե տեսնեն ինձ, գեթ մի վայրկյան տեսնեն, նկատեն: Ես հավատում եմ, որ այնտեղ` երկնքում, ամեն ինչ այնքան վեհ է, իսկ ես ուզում եմ թռչել, ես թևեր եմ ուզում, ես ուզում եմ ճայանալ, վեր-վեր բարձրանալ ու խեղդվել երկնքի վերին մակարդակների ճնշող օդից: Ես ուզում եմ միայնակ լինել ամպերի վարդագույնի հետ, ինքս դառնալ մի վարդագույն, մի գեղեցիկ գույն, թեկուզ սպիտակ, սակայն արդյո՞ք ես արժանի եմ սպիտակ լինել: Իսկ ուզում ե՞մՄենք այս աշխարհ ենք գալիս նրա սպիտակը սևացնելու` գունավոր սևացնելու համար: Մեր սպիտակը չի հիշվելու, կհիշվի մեր գունավոր սևը, ախ, ես դեռ ներկեր եմ փնտրում իմ սևը ստեղծելու համար: Իսկ գուցե արդեն գտե՞լ եմԳուցե հենց այս պահին էլ ստեղծում եմ ներկում եմ ինձ բաժին ընկած սպիտակըՄեծամտանում եմ :)

Tags:

Share:

4 մեկնաբանություն

  1. Es arjin postn er,vorr indz dur chekav............sovorel enq shaaaaaaaaaaaaat zgacmunqin,es mi tesak eterayin er,saar@.............chgitem,guce sxal em..........

    ReplyDelete
  2. Միշտ չեմ կարող զգացմունքներովս կիսվել, լինում է, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ եմ զգում... Իսկ զգացմունքները թղթին փոխանցելն այնքան վտանգավոր է, պետք է զգույշ լինել :)

    ReplyDelete
  3. Isk kaseq inchu e vtangavor.........dranic duq voch shahum eq vochel korcnum.........

    ReplyDelete
  4. Ankexc asac es koxm em tetev aprelun u misht jptalun. Inchpes asum en jpta, ayn jamanak erb bolor@ spasum en arcunqnerit kargaxosov em arajnordvum,bayc.........ays grarum@ vorpes uxaki stexcagorcutyun shat havaneci:

    ReplyDelete