Դեռ ժամանակը չէ


Դառն է թախիծն այն ժամանակ, երբ ասելու էլ ոչինչ չի մնացել: Ապրում ես քո կյանքով, սովորական: Ու մի շատ կարևոր բան պակաս է, սակայն ի՞նչ` չգիտես… Այնքան ես հոգնեցնում քեզ օրվա ընթացքում, որպեսզի երբ գա քնելու ժամանակը` գլուխը դնես բարձին ու միանգամից քնես: Սակայն մտքերը… դառը թախիծ բերող մտքերը, որ ամուր սեղմում են ուղեղս, ճնշում են, իրենց ճանկերը մտցնում են սպասումով լի մաքրության մեջ ու դուրս է պրծնում մաղձը, հոսում, վարակում: Եվ բռնում եմ գլուխս, կծկվում, դառնում մի աննշան անպաշտպանություն, միշտ ինչ-որ բան փնտրող, որոնող, գալ աղերսող մեկը: Ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ հենց այնպես արտասվում… ախր ես ուժեղ չեմ… Չգիտեմ, թե ի վերջո ով եմ ես, որ մեկն եմ, ես այնքան շատ եմ, այնքան տարբեր… Ինձնից շատ ունեմ, սակայն թե որն է իրականը` չգիտեմ… Երևի սա է… Ինձ այնքան դժվար է այս աշխարհում, օրեցօր ավելի է դժվարանում, որովհետև ես այդպես էլ չեմ գտնում: Որովհետև չգիտեմ էլ, թե ինչ եմ փնտրում: Ես մոլորվել եմ իմ իսկ մտքերում, իմ իսկ հույզերում, երբեմն էլ հույզերի բացակայությունից: Ես ցանկանում եմ անհետանալ, սակայն թողնել ինչ-որ հետք, որպեսզի ինձ հիշեն, կարևոր չէ, թե ինչպես… Սակայն դեռ ժամանակը չէ…

Tags:

Share:

1 մեկնաբանություն

  1. Shat patkeravor eq nerkayacrel iravichak@, karces apreci & haskaca vor hogevichak@ indz el e canot...

    ReplyDelete