2 3 Mari Love : Ձոն մենության
Մտքեր

Ձոն մենության

By Monday, March 11, 2013

Հազար սուտ ու փուչ երդումներ, գեղեցիկ բառեր, ծաղիկների պես գեղեցիկ` երբ սեփականացնում ես, թոշնում են շուտ: Ես էլ մի ծաղիկ` վայրի՜, տխու՜ր: Ի վերջո բոլորս էլ միայնակ ենք, ամբողջովին, մինչև վերջին շունչը միայնակ: Երկրորդ կեսեր, առաջին կեսեր. մենք ամբողջական ենք: Եվ այն, ինչ փնտրում ենք, ոչ թե կեսեր են, այլ հինգ մատներ, որ ամուր կսեղմեն ափերը մեր և ուժ կտան: Ոչ թե կեսեր, այլ լռությունը լսող ու հասկացող զույգ ականջներ: Ոչ թե կեսեր, այլ ժպիտ պարգևող զույգ աչքեր: Ու շրթունքներ. սեր պատմող շրթունքներ: Մեզ կեսեր չեն պետք. մեզ տաք մարմիններ են պետք, ուժ տվող խոսքեր են պետք, առավոտյան արթնացնող ու գիշերները «բարի գիշեր» մաղթողներ են պետք, «ես կողքիդ եմ» ասողներ են պետք: Իսկ առաջին կամ երկրորդ կեսերըԴրանք ինձ, ներեցեք, պետք չեն: Մեզ մեր կողքին պայքարողներ են պետք, մեզ մեր խենթությունները հասկացող ու ընդունողներ են պետք. մենք ամբողջական ենք մեր թերարժեքությամբ: Մեզ մեր սխալները ներողներ են պետք, մեր այտերը համբուրողներ են պետք, մեզ թրջված կամ հարբած էլ սիրողներ են պետք: Իսկ երկրորդ կեսեր, ներեցեք, ինձ պետք չեն

Նույն թեմայի մեջ

8 մեկնաբանություն

  1. դու ունեիր այդպիսի մարդիկ, կամ գուցե և պարզապես մարդ, երեխա, ինչպես դու էիր ասում!!! իսկ հիմա նրանք պարզապես հիշում են մի փուլ, որտեղ անկեղծություն կաՐ..!! իսկ հիմա նրանք այն նույն հիմար երեխաները չեն!!! ;)

    ReplyDelete
  2. А слабо անունով ներկայանալ...

    ReplyDelete
  3. Գիտես, որ չէ!!!

    ReplyDelete
  4. Ուրեմն անիմաստ մեկնաբանություններ, կխնդրեմ, որ չթողնեք իմ կայքում: Շնորհակալություն

    ReplyDelete
  5. Խնդրեմ-խնդրեմ!! Մնացածը հուսով եմ կջնջեք!! ;)

    ReplyDelete
  6. Ոչ մի դեպքում ;-)

    ReplyDelete
  7. ՄասիսMay 30, 2013

    Հարգելի հեղինակ, պլանկադ բավականին բարձր է, այդքան բան ուզել տղամարդուց... իսկ փորձիր տալու մասին գրել` ինչ կցանկանա տղամարդը ստանալ կնոջից: ի դեպ, բավականին լավ ես գրում, դուր եկավ քո ոճը, բայց պահանջներդ մի տեսակ շատ էին, կարող է այդքան բան քո սիրած տղամարդը չտալ, սակայն դու խենթանաս նրա համար: Գիտես, շատ հաճախ քո պատկերացրած տղամարդկանցից կանայք հոգնում են, ձանձրանում: Մարդու մոտ կին թե տղամարդ այդ ռուսերեն ասած` իզըւմինկան պիտի լինի, այսինքն` չամիչը. տղամարդուն պետք է ընդունել այնպիսին , ինչպիսին նա կա և ոչինչ էլ չպահանջել, իսկ համատեղ կյանքը յուրաքանչյուրին էլ հենց ինքն է փոխում: Համամիտ չես?

    ReplyDelete
    Replies
    1. Պետք է շատ բան պահանջել, որ գոնե կեսի կեսը ստանալ))))

      Delete