2 3 Mari Love : Մենք կապրենք արջի որջում
Մտքեր

Մենք կապրենք արջի որջում

By Friday, March 08, 2013

Իմ չկրկնվող պահերն այրել եմ ցանկանում` թերթել, թերթել, նայել, մտածել, հիշել, պատկերացնել: Որքան օրեր ես ապրել, ապրում առանց ինձ. դեռ որքան ժամեր կհյուսես առանց ինձ: Իսկ ես` մենակ ու հոգնած, հեռու մեզնից ու բոլորից, կսպասեմ. ուրիշ հնար չունեմ: Դու լռում ես քո հպարտության մեջ, ես` սպասում իմ լուռ տխրության սառնության մեջ փաթաթված: Եվ որքան էլ դերեր խաղանք, մենք կարոտում ենք իրար: Բայց ինչ-որ բան, ինչ-որ մեծ բան փշրում է ամեն նոր փորձ վերադարձնելու դեռ ոչինչ էլ չեղած մեր սերը: Ուժեղ մարդիկ չեն վախենում խոստովանելուց, իսկ ես սարսափում եմ այն մտքից, որ գուցե չափից դուրս շատ եմ մտածում քո մասին. ամեն րոպե: Վախենում եմ քեզնից, քո ներկայությունից, քո բացակայությունից. վախենում եմ կոտրվել, հավատալ, որ կյանքում ամեն բան չէ կորած. կյանքում ամեն բան կորած է… Եվ դու այնքան խելացի չես, որ հասկանաս վախերս, արարքներիս պատճառները, խոսքերիս դառնությունը, տխրությանս մեջ խեղդվող ինձ: Գուցե դու էլ ե՞ս վախենում… Իսկ ի՞նչ անեմ ես, ինչպե՞ս օգնեմ քեզ, երբ ինքս օգնության կարիք ունեմ…




Մենք կապրենք արջի որջում ու սկյուռի փչակում, մեղր ու ընկույզ կուտենք. ամպի չափ մեծ ընկույզներ կունենանք: Մենք կպառկենք արևի տակ ու երգեր կերգենք երկուսիս մասին, ծառերի ու մեր տաքուկ կացարանի մասին:









Ջոն Օզբորն

Նույն թեմայի մեջ

1 մեկնաբանություն

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete