2 3 Mari Love : Վարպետացել ենք
Մտքեր

Վարպետացել ենք

By Sunday, March 10, 2013

Վարպետացել ենք, սիրելիս: Ստեր պատմելիս էլ չենք շիկնում, իսկ խիղճըՆա լռել է սովորել մեր անամոթ բառերից: Եվ սա՞ էր այն, ինչ պետք է գար մանկությունից հետո: Թե այդպես է` ես իմ մանկությունն եմ հետ ուզում: Ես իմ անմեղ օրերն եմ ուզում, երբ սուտ խոսելիս վախենում էի, իսկ ստերսՄանկական անմեղ ստեր` հիմք այսօրվա վարպետության: Մեծանում ենք, գնում ենք, քայլում, սպասում, հոգնում, իսկ ու՞ր ենք գնում: Եվ ի՞նչ կա այնտեղ, ուր շտապում ենք ու ձգտում բոլորից շուտ հայտնվել: Գուցե պետք է կանգ առնել և ապրել այսօրը, խմել մինչև վերջ այսօրը. գուցե այդ ժամանակ շտապելու կարիք չլինի: Մեծացել ենք այնչափ, որ հասկացել ենք. անգույն բան է կյանքը: Ամեն ինչ փորձեցինք. թե լավ, թե վատ, հաճախ վատ, շատ վատ: Մեծացանք, փոխվեցինք, գունազրկվեցինք, կորցրեցինք, կորչեցինք: Եվ ի՞նչ: Սա՞ էր լինելու ամենօրյա ընթացքը` «ամեն ինչ լավ կլինի» հիմար պատասխանով: Ե՞րբ լավ կլինի, որտե՞ղ, ո՞րն է այդ լավը: Ցավում է անցյալս, ցավում ներկաս, վախենում ապագաս: Դատարկ ու մռայլ կայարանում թափառող անգույն հոգիների ամբոխ ենք դարձել. սպասում ենք ոչ մի տեղ չգնացող գնացքի, որ երևի չի էլ գա: Անգույն է ամեն ինչ, որքան էլ բազմերանգ գույներ չհորինենք ու չխաբենք թե մեզ, թե մյուսներին: Գույները պետք է մեր մեջ լինեն: Իսկ մենքՄենք սպասում ենք, ամեն առավոտ հավատում, որ «ամեն ինչ լավ կլինի»: Ոչինչ էլ լավ չի լինի, թե հիմա լավ չէ: Առավոտյան հույսերը մահանում են գիշերվա լռության մեջ, երբ ոչինչ չի խանգարում լսել, թե որքան խորն ենք շնչում, որքան հուսահատ ու տխուր: Կուզեի սպանել թախիծ արտադրող բոլոր հորմոններս, խեղդել անգույն հույսերս ու առավոտյան արթնանալ ոչ թե «ամեն ինչ լավ կլինի» հիմար մտքով, այլ «ամեն ինչ լավ է» ժպիտներով: Վարպետացել ենք, սիրելիս: Ժամանակը սպանելիս էլ չենք ափսոսում

Նույն թեմայի մեջ

1 մեկնաբանություն

  1. This is really sick i love it ♡ tge author is more than tallanted :3 thanks

    ReplyDelete