Իմ աշխարհում

Ես սիրում եմ այն աշխարհը, որտեղ հայտնվում եմ ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս: Այնտեղ միայն ես մուտք ունեմ, որովհետև այն ես եմ ստեղծել, ես եմ տեսել, ես եմ զգացել: Երբեմն փորձել եմ այնտեղ ուրիշներին էլ հրավիրել: Բացել եմ դռներն ու ասել. «Այստեղ են երազանքներս, հույսերս, ուժերս, ժպիտներս»: Իսկ ուրիշները ոչինչ չեն տեսել ու տրորել են իմ աշխարհի մուտքը: Ես սովոր եմ այսպես կոտրվել, որովհետև նրանք «ուրիշ» են, նրանք տեղ չունեն իմ աշխարհում, նրանք չեն կարող տեսնել ու զգալ այն, ինչ ես եմ զգում: Որովհետև նրանք չունեն այն, ինչ ես ունեմ. նրանք սեր չունեն: Կոտրվելիս ավելի եմ ուժեղանում, որովհետև տեսնում եմ, որ հարուստ եմ. ունեմ այն, ինչ քչերն են զգում: Ես երջանիկներից եմ, որովհետև որովհետևները շատ են: Իսկ այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժեղացնում է: Սերս որպես վահան պահած դիմակայում եմ անսերին, անսիրվածին: Իմ աշխարհում ես երազում եմ: Բավական է աչքերս փակեմ, հայտնվում եմ իմ սեփական դրախտում: Իմ աշխարհում ոչինչ չեմ տեսնում: Իմ աշխարհում զգում եմ: Իմ աշխարհում զգում եմ սեր...

Tags:

Share:

4 մեկնաբանություն

  1. ՍիրանուշJune 27, 2011

    Նման աշխարհ ունեցողը մեր իրական աշխարհում ոնց է ապրում..........դժվար է երևի.......

    ReplyDelete
  2. Երբեմն անտանելի է :))

    ReplyDelete