2 3 Mari Love : Ամբոխների մեջ սևասեր
Մտքեր

Ամբոխների մեջ սևասեր

By Thursday, February 14, 2013


Մրսում եմ, մրսում այն անսեր պահերից, որ պատել են մատներս անքեզ թթվածնով: Չես պատկերացնի երևի, հավանաբար, թե որքան եմ կարոտել սպասումը դեպի քեզ: Երբ շուրջս բոլոր կեղծավոր մարդիկ գտնում են իրենց փուչ երջանկությունը, մնում եմ ես` իմ կիսատ հույսերով ու ջարդված ժպիտներով: Ինձ ասում են` ուժեղ, ես կոչվում եմ` մահ: Ուժեղները ջարդվում են կեսգիշերից հետո, որպեսզի լուսաբացին կրկին ոտքի կանգնեն: Եվ ե՞րբ է վերջանալու այս սուտ ճամփան, ու՞ր է այն տանում, ո՞րն է իմաստը պայքարի այս, որ ստիպում է ոտքի կանգնել լուսաբացին ու սեր փնտրել այնտեղ, որտեղ օրերից մի օր մեր մարմիններն են հանգչելու: Մրսում եմ, սառչում այն անես օրերից, երբ առավոտներս լի են հույսերով, ցերեկները` մտատանջությամբ, երեկոներս` լռությամբ, գիշերներս… Ես գիշերներ չունեմ: Մենության ճահիճներում ես անունս եմ թաղել, որ երբ գա մարմինների հանգչելու պահը, մահանալու տեղ չունենամ էլ: Դու չես հասկանա ինձ, ոչ, որովհետև գոյություն չունես: Դու արժանի ես տողերիս, մեծամիտ ու գոռոզ, և դու չկաս այնտեղ, որտեղ մեր մարմինները ծնվում են: Ես փնտրում եմ քեզ ամբոխների մեջ սևասեր, բայց դու չկաս: Եվ մրսում եմ, սառչում անքեզ օդի մեջ, իսկ դու չկաս և չես եղել… Եվ կլինե՞ս…

Նույն թեմայի մեջ

3 մեկնաբանություն

  1. Mari jan pshaqaxveci,shat huzich er :) apres taxandavor mard :)

    ReplyDelete
  2. Երբ շուրջս բոլոր կեղծավոր մարդիկ գտնում են իրենց փուչ երջանկությունը, մնում եմ ես` իմ կիսատ հույսերով ու ջարդված ժպիտներով: Ինձ ասում են` ուժեղ, ես կոչվում եմ` մահ: Ուժեղները ջարդվում են կեսգիշերից հետո, որպեսզի լուսաբացին կրկին ոտքի կանգնեն:

    ReplyDelete
  3. Ինչքան անսահման տաղանդավոր ես դու...

    ReplyDelete