2 3 Mari Love : Թաղելով երազներս
Մտքեր

Թաղելով երազներս

By Wednesday, February 20, 2013


Այսօր իմ երազների թաղման օրն է: Մեծացել ենք` ես ու երգերս, հուշերս, փափագներս: Ինչու՞ ես ցավեցնում հիվանդ թոքերս, որ հիասթափություն են հազում: Սիրտս, որ գիտեր, թե մեծ է, խեղճացել է, փոքրացել, մի բուռ դարձել. իմ ձեռքերը փոքր են ու սառը: Արևն է ապակիներից այն կողմ, շողե՞ր. դրանք ինձ համար չեն, ճիշտ չի լինի օգտվել արևի ջերմությունից. ես մի արև էի: Թաղում եմ հուշերս, հույսերս, արցունք եմ թափում կեղտոտ հողին, գուցե մի նոր «ես» ծնվի: Այս մեկն արդեն սպառել է իրեն, հոգնել եմ: Հազար սուտ խոսքեր, երդումներ, փուչ ժպիտներ, ես քեզ սիրում եմ-ներԳրողը ծոցը կորչեն այդ սիրում եմ-ները, թող այրվեն այնպես ուժգին, ինչպես անզոր այրվում եմ ես: Հոգնել եմ, ցավոք, այսպես երիտասարդ, բայց ծեր, ծեր հոգսերից ու ծեր մտքերից, ժամանակից շուտ մեծացած երդումներով ու ջարդուփշուր հույսերով: Հույսեր, հույսերՍպասում, որ մի օր ես էլ իրավունք կունենամ իմ արևը նկարել ու ջերմանալ. ես իմ անձնական արևն եմ ուզում, ոչ հորինած, ոչ էլ գողացված: Թաղում եմ բոլոր երդումներս ու սուտ խոսքերս. ինչ է` դու չե՞ս ստել: Ես շատԲայց այս հողի վրա չկա դատավոր, չկան մեղավորներ. բոլորս ենք մեղսավոր մեր մտքերով ու զենքերով: Ես ինձ ազատագրում եմ իմ բոլոր խոստումներից. այսուհետ ես պարտավոր չեմ ոչինչ ու ոչ ոքի, իսկ երբ երդվել եմՍտել եմ, ստորաբար ու նենգաբար: Ստել եմ ճիշտ ձեզ պես, որովհետև դուք տրորեցիք իմ ազնվությունն ու անկեղծությունը, դրանք ձեզ պետք չէին. այս հողի վրա դրանք ավելորդ են, ճիշտ ինձ պես: Այժմ զինադադար եմ հայտարարում իմ և ձեր միջև: Մինչև կամ դուք կազնվանաք կամ ես կմահանամ: Թաղելով երազներս

Նույն թեմայի մեջ

1 մեկնաբանություն