Դու մերկացնում ես մաշկս

Մաշկը մերկանալ գիտի ճիշտ հպումներից: Թվում է, թե մերկ մաշկից ավել էլ ի՞նչ մերկություն: Դու մերկացնում ես մաշկս, երբ մատներիդ ծայրով դիպչում ես այստեղ, մի-փոքր ներքև, այո, հասար… 


Խորտակվում եմ աչքերիդ կանաչում: Խենթանում եմ առնականությունիցդ: Կարող եմ անվերջ հպվել քեզ, տաք շնչել պարանոցիդ ուկորցնել ինքս ինձ էլ, քեզ էլ:





Մենք չունենք մեր մեղեդին, միասին ֆիլմ չենք դիտել, բայց դու կոճկել ես հագուստս առավոտյան նույնչափ նրբորեն, որքան արձակել ես այն գիշերը: Դու հոգատարությամբ ծածկել ես ինձ, երբ գիշերվա 3-ին մրսել եմ և չեմ հասկացել, իսկ առավոտյան համբուրել ես ճակատս ու բարի լույս մաղթել քո այդ առավոտյան ձայնով: 


Դու իմ ափսեի մեջ ես դնում ամենահամեղ պատառները, թեև դրանք քո ամենասիրելին են: Եվ հետևում ես, որպեսզի չտխրեմ: Դու միացնում ես ավտոմեքենայի տաքացուցիչը, երբ մի հայացք ես նետում ինձ: Եվ հետևում ես, որպեսզի ճիշտ ժամանակին շոգեմ: Դու ինձ համար ուրախ երգեր ես միացնում, թեև ինքդ սիրում ես լռության մեջ վարել մեքենան: Դու ինձ քո վերնաշապիկներն ես տալիս ու չես թողնում, որ դրանք երկար մնան հագիս: Ինձ զանգահարելիս դու միշտ բարի լույս ես մաղթում, որովհետև ձայնս լսելիս լույս է բացվում քեզ համար:


Ես նայել եմ աչքերիդ ու ատել այն բոլոր օրերը, որոնք քեզ հետ չեմ անցկացրել: Ես շոյել եմ մազերդ, ամուր բազուկներդ ու ազդրերդ, ես ցանկացել եմ ներծծվել քո մեջ, լսել եմ սրտիս աշխատանքն ու զարմացել, թե ինչպես չես անհետանում, երբ բացում եմ աչքերս: 


Դու համբուրում ես աչքերս ու ասում, թե որքան գեղեցիկ են դրանք: Դու քաշում ես մաշկիս հոտն ու ասում, որ ինձնից պետք է գա քո սիրելի օծանելիքի հոտը: Դու չես հասկանում, որ իմ օծանելիքը քո գիշերային ու առավոտյան բույրն է, երբ հոգնած ես լինում կամ լի ուժերով: Երբ մարմինս դեպի քեզ ես ձգում ու ամուր սեղմում ազդրերս: 


Դու ծիծաղեցնում ես ինձ, և դա քեզ մոտ ստացվում է: Դու գիտես, թե ինչպես փոքրիկ ուրախություններով գեղեցկացնես օրս, ինչպես ինձ սովորացնես կարոտել ու սպասել քեզ, հավատալ ու վստահել քեզ, ժպտալ քեզ ու չվախենալ: 





Ես խորտակվել եմ քո աչքերի կանաչի մեջ, և հետ ճամփա չկա: Դու իմ մաշկը մերկացնել գիտես:

Tags:

Share:

1 մեկնաբանություն

  1. Durs galis a, vor mecacel es Mari

    ReplyDelete